«IoT Конференция 2020» համաժողով
Հունվարի 31-ին «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանն ու ընկերության աշխատակիցները Մոսկվայում ներկա գտնվեցին «IoT Конференция 2020» համաժողովին։ Այս տարի ֆորումի շրջանակում քննարկվեցին Իրերի ինտերնետ (Internet of things-IoT) առաջատար և կարևոր հարցերը։ Մասնագետները և ոլորտի փորձագետները ներկայացրեցին IoT տեխնոլոգիաները՝ որպես քաղաքաշինության (Smart City, Smart Home) ընձեռած հնարավորությունները։ «Արփինետ»-ի պատվիրակության անդամները և Արմեն Մուրադյանը տեղում ծանոթացան նաև նոր առաջարկներին և բոլոր նորարարություններին