ArmNOG Forum 2019 և ArmIGF 2019 5-րդ հոբելյանական համաժողով
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ArmNOG Forum 2019 և Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ հոբելյանական համաժողովը (ArmIGF 2019), որին մասնակցում էին «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանն ու ընկերության աշխատակիցները:
Բազմաշահառու խմբի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեցան քննարկելու և վերհանելու Ինտերնետ կառավարմանն առնչվող կարևոր և արդիական հարցեր: Համաժողովի բանախոսներից էր նաև «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը։ Հիշեցնենք, որ «Արփինետ»-ը հանդիսանում էր ArmIGF 2019 համաժողովի հովանավոր: