վճարման տարբերակներ
Սպասարկման սրահներ
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հեռ․ 060 611 611, 077 911 011
    Բջջ․ 055 579 911, 094 911 770
    Երկ, Երք, Չրք, Հնգ, Ուրբ, Շբթ:
  • Հաճախակի տրվող հարցեր
    Ինտերնետ
    Փոխել եմ համակարգիչը կամ ցանցային քարտը, ավելացրել կամ փոխել եմ Wi-Fi երթուղիչը (Wi-Fi router) կամ երթուղիչը (router) և չունեմ ինտերնետ կապ: Ի՞նչ կարող եմ անել:

    Զանգահարեք «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ (Զանգերի սպասարկման կենտրոն) 060 888 888, 077 911 011 հեռախոսահամարներով (շուրջօրյա սպասարկում 24/7) կամ մոտեցեք սպասարկման սրահ (10։00-19:00, երկուշաբթի-շաբաթ) աշխատանքային ժամերի ընթացքում։

    Փորձում էի ներբեռնել ծրագիր կայքից, իսկ ինձ խնդրեցին գրանցվել և վճարում կատարել, ինչո՞ւ պետք է վճարեմ որևէ մեկին, եթե արդեն վճարել եմ ինտերնետ ծառայության գումարը:

    Դուք վճարում եք Ձեր մատակարարին՝ ինտերնետ ծառայության օգտագործման համար: Ինտերնետ տիրույթում գոյություն ունեն բազմաթիվ կայքեր, որոնց սեփականատերը պահանջում է գումար՝ նյութերը տրամադրելու համար։ Տվյալ դեպքում Դուք վճարում եք կայքի սեփականատիրոջը՝ նյութը ստանալու համար։

    Ինչպե՞ս կարող եմ ստուգել ինտերնետ կապի արագությունը:

    Ինտերնետ կապի արագությունը ստուգելու համար անհրաժեշտ է ներբեռնել speedtest ծրագիրը, այնուհետև սեղմել «start» սեղմակը, և տեսնելի կլինի Ձեր ինտերնետային արագությունը (հեռախոսի կամ պլանշետի համար) կամ arpinet.am կայքում համապատասխան էջում սեղմել «ՍՏՈՒԳԵ՛Ք ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ» հղումը։

    Ինչպե՞ս կարող եմ ավելացնել / նվազեցնել ինտերնետ կապի արագությունը:

  • *Եթե Դուք (ոչ պարտադիր) ամսական պայմանագրով բաժանորդ եք, ապա․
  • Ինտերնետ կապի արագությունը կարող եք ավելացնել կամ նվազեցնել ցանկացած օր՝ անձնագրով ներկայանալով սպասարկման սրահ։
  • * Եթե Դուք (պարտադիր) տարեկան պայմանագրով բաժանորդ եք, ապա․
  • Ինտերնետ կապի արագությունը կարող եք ավելացնել ցանկացած օր՝ անձնագրով ներկայանալով սպասարկման սրահ։ Պետք է նաև վճարել ընտրած սակագնային պլանի համար և վճարել համապատասխան հաշվարկային ամսվանից մնացած օրերի գումարը։

  • Ծառայության արագության ավելացումը կատարվում է ավելացված արագության սակագնով վճարում կատարելուն հաջորդող աշխատանքային օրը` պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրում դրա վերաբերյալ համապատասխան ամրագրում կատարելուց հետո:


  • Տարեկան (պարտադիր) պայմանագրով բաժանորդները ինտերնետային կապի արագությունը նվազեցնել չեն կարող մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։
  • Հեռուստատեսություն
    Արդյո՞ք հնարավոր է 1 TV Box-ի (հեռուստատեսային սարքավորումով) միջոցով 2 հեռուստացույց միացնել:

    Ոչ,«Արփինետ»-ի թվային հեռուստատեսության սարքից հնարավոր է միացնել միայն մեկ հեռուստացույց:

    «Խնդրում ենք կատարել հերթական վճարը». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

    Բաժնորդի հաշվին գումար չլինելու պատճառով. վերալիցքավորելու և անջատել միացնելու դեպքում այն կկարգավորվի: Կան նաև բացառություններ, երբ այն լինում է ինչ-որ տեխնիկական խնդրի հետևանք, որը շատ արագ կարգավորվում է:

    «Данный видеовыход не работает в hd режиме». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

    Պետք է անջատել TV-Box-ին միացված սնուցման աղբյուրը (հոսանքը) և միացնել, այնուհետև պետք է սեղմել «menu» և «ok» սեղմակը, բայց 2-3 վայրկյանի ընթացքում, որից հետո հեռակառավարման վահանակի աջ կոճակը սեղմելով՝ «TV system»-ում կտեսնեք (1-ին) բառը՝ «Upgrade menu», և պետք է աջ կոճակը սեղմել և այնքան փոխել, մինչև կտեսնեք «pal 576», իսկ հաջորդը (2-րդը)՝ «Grafic Res»-ը նույնպես աջ կոճակը սեղմելով՝ դարձնել «720-576», այնուհետև նույն էջի մեջ գտնել «exit & save» հրամանը և սեղմել «ok» կոճակը:

    «Ошибка загрузки страницы». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

    Նշանակում է ինտերնետ չկա: Կարող եք անջատել-միացնել Wi-Fi-ը, TV-Box-ը կամ զանգահարել օպերատորներին:

    «Нет сигнала». Ինչո՞ւ է հեռուստացույցի էկրանին գրում այս տեքստը:

    Նշանակում է, որ TV-Box-ը վահանակից անջատված է, հարկավոր է կարմիր սեղմակով միացնել:

    «Нет сигнала» կամ «սև» էկրան:

    Ինչպես գիտեք, տարբեր են հեռուստացույցների մոդելները, տարբեր են նաև ֆունկցիաներն ու ռեժիմները, եթե հեռուստացույցի վահանակի ռեժիմը խախտված է, ապա պետք է փոխել Ձեր հեռուստացույցին համապատասխան՝ AV, AV1, input, HDMI և այլն:

    Եթե ալիքները «սևանում» է, բայց ցանկը կա:

    Անհրաժեշտ է վերաթարմացնել TV-Box-ը:

    Որտե՞ղ է հասանելի IPTV (թվային հեռուստատեսություն) ծառայությունը:

    «Փաթեթներ» բաժնում կարող եք ծանոթանալ ծառայությունների հասանելիության վերաբերյալ տեղեկատվությանը՝ այստեղ։

    Ի՞նչ սարքավորման միջոցով է կատարվում IP (թվային)հեռուստատեսության միացումը և ինչպիսի՞ հեռուստացույցի կարող եք միացնել IPTV ծառայությունը:

    «Արփինետ» IPTV–ին միացնում են TV-Box և Wi-Fi սարքավորումներով: IPTV ծառայությունը հասանելի է բոլոր հեռուստացույցներին, և IPTV Box–ը կարող ենք տեղադրել բոլոր՝ հին և նոր հեռուստացույցներին:

    Եթե պատկերը կա, ձայնը՝ ոչ:

    RCA (տյուլպանը) պետք է փոխել HDMI մալուխի, ապա պետք է մենյուի մեջ գտնել «настройки» բաժինը և «звук», այնուհետև «Режим» «стерео» «моно» կամ «стерео» և սեղմել ok կոճակը:

    Ընդհանուր հարցեր
    Ի՞նչ SMS հաղորդագրություն եմ ստանում և ինչո՞ւ:

    SMS հաղորդագրության մեջ նշված է Ձեր ընթացիկ հաշվի մնացորդը, որը պետք է վճարել երկու օրվա ընթացքում: SMS հաղորդագրությունը կրում է ինֆորմացիոն բնույթ՝ ծառայությունների հավանական կասեցումից խուսափելու համար:

    Ինչպե՞ս կարող եմ փոխել հեռախոսահամարը, որին գալիս է SMS հաղորդագրությունը:

    Բաժանորդը մոտենում է ցանկացած սպասարկման սրահ և բանավոր հրահանգ է տալիս աշխատակցին՝ հեռախոսահամարը փոխելու համար:

    Քանի՞ հեռախոսահամար կարող եմ նշել, որպեսզի կարողանամ ստանալ SMS ծանուցում «Արփինետ»-ից:

    Միայն մեկ հեռախոսահամար՝ ելնելով կոնֆիդենցիալ (անձնական) ինֆորմացիայի պահպանումից:

    «Արփինետ»-ի սպասարկման սրահների աշխատանքային ժամերը և օրերը:

    «Արփինետ»-ի բոլոր սպասարկման սրահները աշխատում են երկուշաբթիից-շաբաթ, 10։00-19:00, իսկ Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 24/7:

    Եթե պայմանագիր կնքենք, Ինչքա՞ն ժամանակում կկատարվի միացումը:

    Միացման համար պայմանագրում նշվում է 15-30 օր, սակայն սովորաբար միացումը տեղի է ունենում 2-7 աշխատանքային օրվա ընթացքում՝ միացման բարդությունը հաշվի առնելով:

    Ի՞նչ զեղչեր են սահմանված լավագույն ու բարեխիղճ բաժանորդների համար:

    Մեկ տարին լրանալուց հետո բաժանորդը վերակնքում է պայմանագիրը, որից հետո ստանում է ավելի արագ ինտերնետ: Ակցիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ arpinet.am կայքում՝ «Առաջարկներ» բաժնում կամ մեր սոցիալական կայքերից:

    Ինչո՞ւ է մի քանի հեռախոսահամար նշված զանգերի սպասարկման կենտրոն միանալու համար:

    Բաժանորդների հարմարավետության համար։ Բաժանորդը հնարավորություն է ստանում զանգահարել իր՝ բջջային կամ քաղաքային հեռախոսահամարի տարիֆային պլանի համաձայն կամ կարող է նաև պատվիրել զանգ:

    Ինչպե՞ս է հաշվարկվում 1/մեկ ամսյա վճարման ժամանակահատվածը:

    Միացման օրվանից համակարգը ավտոմատ կերպով հաշվում է օրացուցային մեկ ամիս:

    Ինչպե՞ս է կատարվում լրացուցիչ օրերի վերահաշվարկը՝ Ինտերնետ-մատակարարի պատճառով ինտերնետ կապ չունենալու դեպքում:

    Օպերատորը պատասխանատվություն է կրում Ծառայության մատուցման հետ կապված միայն այն սխալների և անսարքությունների համար, որոնք գտնվում են իր պատասխանատվության ու վերահսկողության ներքո: Օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր չօգտագործված օրվա համար փոխհատուցել ինտերնետ կապով: Բայց Բաժանորդի կողմից որևէ անսարքության վերաբերյալ Օպերատորին անհապաղ չհայտնելու կամ ուշ հայտնելու դեպքում, Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեղեկացվելուն նախորդող ժամանակահատվածի համար:

    ի՞նչ պետք է անել, եթե տեղափոխվում եմ նոր հասցե:

    Անձնագրով կարող եք մոտենալ մոտակա սպասարկման սրահ: Տեղեկացնենք, որ ծառայությունը վճարովի է:

    Արդյո՞ք զանգը գրանցվում է, և ի՞նչ ընթացք է տրվում խնդրին։

    «Արփինետ» ընկերության համար կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի խնդիրը, այդ իսկ պատճառով ցանկացած հեռախոսազանգ ձայնագրվում է, իսկ խնդիրը՝ գրանցվում: Այնուհետև Ձեր խնդիրը ուսումնասիրվում է համապատասխան բաժնի կողմից, տեղում լուծում չգտնելու դեպքում՝ «Արփինետ» ՍՊԸ-ի աշխատակիցը 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կմոտենա Ձեր բնակարան՝ կապի հետ կապված խնդիրը լուծելու համար: Լրացուցիչ տեխնիկա (վերելակային մեքենա, այլ սարքավորում) պահանջվելու դեպքում՝ Ձեր ինտերնետ կապի հետ կապված խնդիրը կարող է լուծվել մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:

    Մոռացել եմ «Անձնական էջ»-ի ծածկանունը կամ ծածկագիրը։ Ինչպե՞ս կարող եմ վերականգնել։

    Եթե գրանցումը հաստատել եք էլեկտրոնային փոստով, ապա հետևեք հրահանգներին կամ Բաժանորդի անձնագրով այցելեք «Արփինետ» ընկերության սպասարկման սրահ, և մեր աշխատակիցները Ձեզ կտրամադրեն ծածկանուն ու նոր գեներացված ծածկագիր:

    Ի՞նչ կարող եմ անել «Անձնական էջ» բաժնում։

    Ստուգել հաշվի մնացորդը, անձնական տվյալները, վճարումների պատմությունը, Պայմանագրի ժամկետը, գրել հաղորդագրություն օպերատորին և իրականացնել առցանց (օնլայն) վճարումներ։

    Ի՞նչ է Wi-Fi-ը և ինչի՞ համար է այն հարկավոր:

    Wi-Fi-ը անլար կապի միջոցով ինտերնետն է: Wi-Fi ուղղորդիչի նպատակն է ընդունել ինտերնետի լարային ազդանշանը և բաժանել այն մի քանի երթուղիի: Ձեզ կընձեռնվի հնարավորություն օգտվել ինտերնետի բոլոր հնարավորություններից տարբեր սարքավորումների միջոցով՝ պլանշետ, սմարթֆոն, նեթբուք և այլ սարքեր, որոնք ապահովում են Wi-Fi տեխնոլոգիա։ Շնորհիվ Wi-Fi-ի՝ դուք կարող եք ազատ շարժվել բնակարանում և մնալ ցանցում։ Կարող եք անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ միացնել ինտերնետին՝ առանց անհարմար լարերի։