«Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում բացվեց Ծրագրավորման լաբարատորիա
Այսօր ՀՄԽ ԲՄՀԿ-ի «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոն»-ում բացվեց Ծրագրավորման լաբարատորիա։
«Արփինետ» ընկերության և Կենտրոնի համագործակցության շնորհիվ ստեղծվեց նոր հնարավորություն Էջմիածնում և հարակից գյուղերում ապրող երիտասարդների համար։ «Արփինետ» -ը, կարևորելով պատշաճ կրթության դերը, հայրենիքում լիարժեք ապրելու և աշխատելու հնարավորությունը, մշտապես աջակցել և աջակցում է կենտրոնի գործունեությանը՝ հասանելի դարձնելով կրթական գործիքները, մասնագիտական խորհրդատվությունը և ինֆորմացիայի աղբյուրները։