RIPE 77 համաժողով
«Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը աշխատանքային այցով մեկնել է Ամստերդամ՝ մասնակցելու RIPE NCC «Ընդհանուր ժողովին» (GM) և RIPE 77 համաժողովին։ 
Աշխարհի տարբեր երկրներից Ամստերդամ ժամանած ցանցային օպերատորները, ինտերնետ ծառայություն տրամադրող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են տեխնիկական, քաղաքական և ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ «Ընդհանուր ժողովին» (GM) կներկայացվի նաև RIPE-ի ամբողջ գործունեությունը։