Նոր սերնդի հեռուստատեսությունը Հայաստանում
«Արփինետ» ընկերության հրավերով Հայաստան էր ժամանել «Միկրոիմպուլս» ընկերության տեխնիկական տնօրեն Կոնստանտին Շպինովը:
Հոկտեմբերի 12-ին «Արփինետ»-ի նախաձեռնությամբ կայացավ «Օպերատորների Հայկական Միության» անդամների և Կոնստանտին Շպինովի հանդիպումը։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նոր սերնդի հեռուստատեսության առավելություններին և հնարավորություններին։ Հանդիպման ավարտին Կոնստանտին Շպինովը և «Արփինետ» ընկերության տեխնիկական տնօրեն Առնակ Մելիքյանը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: