ArmIGF 2018 համաժողով
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը (ArmIGF)։ Բազմաշահառու խմբի բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեց բաց և թափանցիկ հարթակ՝ Ինտերնետ կառավարման առաջատար և կարևոր հարցերը քննարկելու համար:
Համաժողովի բանախոսներից էր նաև «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը։
Նշենք, որ «Արփինետ»-ը հանդիսանում էր ArmIGF 2018 համաժողովի հովանավոր: